Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը
![]() 705 Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 17:48 Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծվել։ Շուրջ մեկ շաբաթ ճանապարհը փակած քաղաքացիները Կիրանցի կամուրջի հատվածում նկատել էին դեպի Բերքաբեր ընթացող՝ առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնում, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են: Լրատվամիջոցներից մեկը նկարել էր առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած անձին՝ հարց բարձրացնելով, թե ով է նա։ «ՍիվիլՆեթ»-ի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում կատարեց համացանցում։ Pimeyes.com հավելվածը, որը դեմքերի ճանաչման և համացանցում հետադարձ որոնման համակարգ է, մի շարք արդյունքներ գեներացրեց, ըստ որոնց՝ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։ Ուսումնասիրելով հղումները՝ պարզ դարձավ, որ տվյալ անձը գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն է, որը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։ Վերջինս 2023-ի հուլիսին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով: Սերգեյ Պետրոսյանն ընդգրկված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 22-ի որոշմամբ ձևավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի մեջ։ Ուշագրավ է, որ Սերգեյ Պետրոսյանը միացել էր 2021-ի փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Գյուղում էլ ոչ մի հայ չի մնա, եթե ավելի շատ ադրբեջանցի լինի, քան հայ». Ալեքս Թովմասյան
12400:42
«Թող սրտիկն իր կնգանը ցույց տա, որ օրումեջ չփախնի». քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասին (տեսանյութ)
13500:30
Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը». Նարեկ Կարապետյան
15800:24
«Սատանաներ որսացող ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր». Գեղամ Մանուկյան
15700:12
«Նանե Իսրայելյան, խնդրում էիր, որ պայքարես նիկոլի դեմ, և պատճառը նեղ անձնական էր». Մանուել Մանուկյան (լուսանկար)
23600:00
«Եթե չհերքես, պահանջելու եմ 10 միլիոն դոլարի փոխհատուցում». Ռոբերտ Ամստերդամ
263Երեկ, 23:48
«ՀՀ իշխանությունների հուսահատ «սև PR»-ը». Ռոբերտ Ամստերդամը՝ Ռուբեն Ռուբինյանի մեղադրանքների մասին (տեսանյութ)
156Երեկ, 23:12
«Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք՝ ինչ է լինելու քպ-ի վերարտադրվելուց հետո». Քրիստինե Վարդանյան
189Երեկ, 23:00

