«Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում»․ Իվետա Տոնոյան
![]() 221 Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 19:18 ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ։ Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու էժանագին վարկաբեկման գործընթացները մեղմ ասած մտահոգիչ ու անհանգստացնող են: Մի կողմ թողնելով առանձին անձերի հետ կապված վերապահումները՝ անկեղծորեն պետք է ասեմ, որ անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ: Պետք է հստակորեն հասկանալ, որ այս գործընթացը որևէ լավ բանի չի հանգեցնելու, քանզի ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության: Առանց այն էլ պայթյունավտանգ ու երերուն այս ժամանակահատվածում թշնամանքի, ատելության ու անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
