«Տղա երեխան մեկ օրում այնքան մերկ աղջիկ է տեսնում, որքան ամենահարուստ երկրի սուլթանն ամբողջ կյանքում չի տեսել»․ Գ․ Նազարյան
![]() 275 Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 16:24 ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր մտահոգությունները հայտնեց՝ սոցցանցերի բովանդակության վրա վերահսկողություն սահմանալու վերաբերյալ․ «Հեռուստաալիքներից բացի պետք է վերահսկվեն նաև ֆեյսբուքյան, յութուբյան ու տիկտոկյան էջերը։ Երիտասարդներն ու փոքր տարիքի երեխաները հիմնականում դրանք են դիտում։ 9 տարեկան տղա երեխան մեկ օրում այնքան մերկ աղջիկ է տեսնում, որքան ամենահարուստ երկրի սուլթանն ամբողջ կյանքի ընթացքում չի տեսել»,- ասաց պատգամավորը՝ հարց ուղղելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում սոցհարթակների բովանդակության վերահսկողության ուղղությամբ։ Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ անգամ ամենաժողովրդավար երկրները արգելափակում են մարդկանց գիտակցության վրա բացասաբար ազդող սոցհարթակները։ «Պետք է մտածենք վտանգավոր բովանդակությամբ հարթակները սահմանափակելու մասին, որը թանկ հաճույք է։ Աշխարհն անցնում է բովանդակային սահմանափակումների, մենք ուշանում ենք»,- պատասխանեց Հակոբյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
