AntiFake-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել
![]() 252 Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 21:48 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին: Ըստ էության, Հայաստանում գործող վարչախմբի անմիջական հրամանով՝ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ազատ խոսքի կամաարտահայտման համար կալանավորված մեդիագործունեությամբ զբաղվող անձանց երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը։ Գործող վարչախումբը և նրան անմիջականորեն աֆիլացված դատական իշխանությունը՝ այս դեպքում՝ Վերաքննիչ դատարանը, հերթական անգամ ապացուցում են, որ շարունակում են թքած ունենալ այնպիսի հիմնարար արժեքների վրա, ինչպիսիք են մարդու հիմնարար իրավունքները՝ ազատ կամարտահայտումն ու քաղաքական քննադատությունը։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։ Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և հատկապես իշխանության կցորդ հանդիսացող Վերաքննիչ դատարանի կողմից իրականացված վերոգրյալ աղմկահարույց որոշմանը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
