Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալել են

Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալել են
188
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ., 18:18

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին ձերբակալել են։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Սուքայանին ներկայացվեց մեղադրանք, թե վերջինս Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն»,- ավելի վաղ գրել էր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։