«Փաշինյանն ասում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել». Աշոտյան
![]() 197 Կիրակի, 05 մայիսի, 2024 թ., 00:54 «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, հաղորդում է «168»-ը։ Քաղաքացի Դավիթ Կիրակոսյանը նրան հարցրել է. «Մայիսի 7-ին եթե Նիկոլը գնա կամ չգնա Պուտինի ինագուրացիային, ի՞նչ հետևանքներ կլինեն այս կամ այն դեպքում»: Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. Երբ Փաշինյանն ասում է, որ պիտի սովորենք առանց երրորդ կողմի ապրել այս տարածաշրջանում, սա նշանակում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ ընդհանրապես չապրել: Պատկերացնո՞ւմ եք՝ նման հայտարարություն աներ Իսրայելի վարչապետն ԱՄՆ-ի մասով, ի՞նչ հեռանկարներ կամ ճակատագիր կունենար հրեական պետությունն այդ դեպքում: Նիկոլի այդ հայտարարությունը նաև խոստովանություն է առ այն, որ «Արևմուտք ենք գնում», «Եվրոպա ենք մտնում» լոլոները հերթական սուտն էին, բլեֆը, հեքիաթը: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում (այս հարցի մասին շուտով հոդված եմ հրապարակելու՝ համապատասխան ապացույցներով): Մինչ պաշտոնական Երևանը քայքայում է բոլոր կապերը Մոսկվայի հետ, Ալիևը ցավագինորեն հրաշալի օգտագործում է ցանկացած առիթ՝ իրեն բնորոշ կեղծավորությամբ և քծնանքով ՌԴ-ի հետ կապերն ամրացնելու և Մոսկվային հին Երևանի դեմ տրամադրելու ուղղությամբ: Որքան էլ Ռուսաստանում հայտարարում են, որ իրենց համար Նիկոլը՝ մի կողմ, հայ ժողովուրդը՝ մի կողմ, տեսանելի է, որ այդ տարանջատումը միշտ չէ, որ ֆունկցիոնալ առումով լիարժեք աշխատում է կամ կաշխատի: Ապրիլի 24-ին ռուսական բարձրաստիճան անդրադարձի բացակայությունն այս խնդրի հետևանքներից էր»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
