«33 տարի առաջ այս օրը Ոսկեպարի անտառներում սպանվեցին և գերեվարվեցին տասնյակ հայ ոստիկաններ». Գառնիկ Դանիելյան
![]() 201 Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 22:24 33 տարի առաջ այս օրը Ոսկեպարի անտառներում սպանվեցին և գերեվարվեցին տասնյակ հայ ոստիկաններ։ Այս մասին գրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը սարերով շարժվում է դեպի Ոսկեպար և անսպասելի հայտնվում կրակի տակ։ Թշնամու գնդակից զոհվում են 11 ոստիկաններ, ևս 3-ը մահանում են ադրբեջանական գերության մեջ։ Չնայած տեղի ունեցածն իրական ողբերգություն էր, սակայն իրենց այդ արարքով հայ ոստիկանները ցույց տվեցին՝ ինչպիսին պետք լինի և ինչ արժեքներով պետք է առաջնորդվի ոստիկանի համազգեստ կրող հայը։ Ցավոք սրտի, այդ հերոսական օրինակից 3 տասնամյակ անց որոշ հայ ոստիկաններ թշնամական ուժերի հրամանով Օղակ գործողություն են իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ՝ խայտառակելով ոստիկանական համազգեստը։ Մեր պարտքն է վառ պահել հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակը, որպեսզի հենց նրանք օրինակ դառնան բոլորիս, հատկապես պետական և ուժային համակարգում ծառայողների համար։ Հավերժ փառք և խոնարհում»,- գրել է պատգամավորը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
