Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Պատի տակ մնացած Վաղոն». Էդգար Ղազարյան

«Պատի տակ մնացած Վաղոն». Էդգար Ղազարյան
204
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 01:48

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատի տակ մնացած Վաղոն
Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն, Նախագահի երդման հանդիսավոր արարողությանը արտասահմանյան պատվիրակություններ պետությունների ղեկավարների մակարդակով չեն մասնակցում։ Արարողությանը հրավիրվում են Ռուսաստանում հավատարմագրված դեսպանները։ 2024 թվականի մայիսի 7-ին ՌԴ Նախագահի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ոչ թե իր որոշմամբ, այլ այն պարզ պատճառով, որ ինքը հրավիրված չի եղել։ Արարողությանը մասնակցել է և, պատերից մեկի տակ խեղճ տեսքով ծվարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը (նկարում):
Լուսանկարը ՌԴ Նախագահի պաշտոնական կայքի տեսանյութից»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան