«Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է, քաղաքական չէ` ազգային է, եկեղեցական չէ` ժողովրդական է». Աշոտյան
![]() 186 Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ., 19:36 Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան Քաղաքական չէ՝ ազգային է: Եկեղեցական չէ՝ ժողովրդական է: Համազգային մաքրման հնարավորություն է: Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք՝ ստից, կեղծիքից, մեղքերից: Մենք՝ որպես ժողովուրդ, շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում՝ ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները: Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք՝ հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք: Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել: Եկել է մաքրվելու ժամանակը: Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք: Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից՝ ուղղահայաց ազգ: Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ: Հայերը չպետք է նմանվեն այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման: Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը՝ բարուց, մարդուն՝ օրգանիզմից, սերը՝ ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է: Եկեք քրիստոնեական բարոյականությամբ բոլորս միասին ասենք՝ հրաժարվում ենք Նիկոլից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար կամքը կատարողներից, նրա չար սպասավորներից և նրա ամբողջ չար իշխանությունից: Հրաժարվելով՝ հրաժարվում ենք: Այս շարժումը բացառիկ առիթ է՝ դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից: Մաքրվենք, որ մաքրենք: Իսկ ես, թեպետ մարմնով բանտարկված եմ, բայց հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ: Բագրատ սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
