Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Դուք եք շարժիչ ուժը»․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին

«Դուք եք շարժիչ ուժը»․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին
176
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 11:48

Երևանի պետական համալսարանի բակում ուսանողները Բագրատ Սրբազանին ծափահարություններով և «Սարդարապատ» երգով դիմավորեցին, նրանք դասադուլ են հայտարարել։
«Ուսանողների բողոքի, ընդվզման այս արտահայտումը տարածում կգտնի բոլոր ուսումնական հաստատություններում»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ դուք եք շարժիչ ուժը։ Մենք ծնկած վիճակում ենք և դա արտապատկերվել է մեր կյանքի վրա։ Երեկ սիզբն էր այն մեծ ալիքի ու շարժման, որը մեզ պետք է տանի ճշմարտության հաղթանակի։ Մեր պայքարը արժեքների մասին է, ստի ու ճշմարտության մասին է»,-դիմելով ուսանողներինասաց Սրբազանը։
Երթը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժվում է դեպի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Երթին նաև դասախոսներ են միացել։

Ինչպես են ուսանողները դիմավորում Բագրատ Սրբազանին
«Դուք եք շարժիչ ուժը»․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ՝ Երևանում