Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Խնդիրը հնարավորինս երկար ճանապարհ փակե՞լն է, թե՞ արագ ու շատ բաժին տարվելը». Վահան Հովհաննիսյան

«Խնդիրը հնարավորինս երկար ճանապարհ փակե՞լն է, թե՞ արագ ու շատ բաժին տարվելը». Վահան Հովհաննիսյան
278
Կիրակի, 12 մայիսի, 2024 թ., 03:00

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի բան ասեմ չքլնգեք:
Որքանո՞վ է ճիշտ մեկ օր առաջ տարածել խաղաղ անհնազանդության ակցիաների (փողոցներ փակում և այլն) իրականացման վայրերը, դրանով իսկ հնարավորություն ընձեռել ոստիկանությանը՝ նախապես տեղաբաշխվելու այդ վայրերում և շատ արագ մեկուսացնելու ակցիայի մասնակիցներին: Խնդիրը հնարավորինս երկար ճանապարհ փակե՞լն է, թե՞ արագ ու շատ բաժին տարվելը:
Կարծում եմ, առավել ճկուն է պետք գործել, օրինակ՝ նախապես կանխավ հայտնել մի վայրի մասին և ակցիան իրականացնել լրիվ այլ տեղում»։