Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Վահե Ղազարյանի դրությունն այնքան էլ լավ չէ». Բագրատ Սրբազան

«Վահե Ղազարյանի դրությունն այնքան էլ լավ չէ». Բագրատ Սրբազան
302
Կիրակի, 12 մայիսի, 2024 թ., 22:06

«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստիկանական շարքերին, ներքին զորքերին՝ ձեզ հանդարտ պահեք, ոստիկաններին մի փչացրեք»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մի բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու: Մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում, և դուք իրավունք չունեք նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառելու»,- հայտարարեց Սրբազանը: