«Ինքներս էլ, եղել են պահեր, որ օրենք ենք խախտել». Վալերի Օսիպյանը` հրապարակում
![]() 248 Կիրակի, 12 մայիսի, 2024 թ., 23:36 Այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքին ներկա էր նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հարցին՝ ինչ կասեք այս և նախկինում կայացած հանրահավաքների մասին, նա պատասխանել է. «Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ է ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով: Ժողովուրդն իրավունք ունի խաղաղ հավաք անցկացնելու և ոստիկանը չպետք է օրենք խախտելով ուժ կիրառի»: Նա ընդունեց, որ եղել են դեպքեր, երբ ինքն էլ է օրենք խախտել։ «Ուժ պետք է կիրառվի օրինախախտների նկատմամբ, սակայն խաղաղ ցուցարարների նկատմամբ դրանց կիրառումը անընդունելի եմ համարում. մարդը, եթե դրոշով քայլում է, կարելի է բերմա՞ն ենթարկել, անհասկանալի է»,– ասաց նա։ Անդադառնալով ոստիկանների՝ անհնազանդության ակցիաներին միանալու հավանականությանը, Օսիպյանն ասաց. «Ոչինչ պետք չէ բացառել, մեր ժամանակ եղել է։ Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ, և գիտակցում են դրա հետևանքները»։ Հարցին, թե տեսնում է Բագրատ Սրբազանյանին վարչապետի պաշտոնում, պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, շատ պատրաստված, գրագետ անձնավորություն է, երբ նրա կենսագրությունը կարդացի, տեսա, որ շատ քիչ մարդիկ կան, որ նման ուղի են անցել: Անփոխարինելի մարդ չկա, ասեմ՝ իմացեք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
