Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Բերման ենթարկվելը վախենալու չէ. ի՞նչ անել». փաստաբան

«Բերման ենթարկվելը վախենալու չէ. ի՞նչ անել». փաստաբան
261
Երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ., 00:18

Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվա ակցիաներին ընդառաջ. բերման ենքարկվելիս
1. չենք դիմադրում, չենք վիրավորում, ուժ չենք կիրառում ուժայինների նկատմամբ (մամաներին, ընկերուհիներին տատիներին խնդրում եք, որ էմոցիաները զսպեն և լաչառություն չանեն):
2. բաժին տեղափոխվելուց հետո ձեզ պահելու են 3 ժամ (պետք է պահեն 3 ժամ սկսած բերման ենթարկելու պահից, բայց պրակտիկայում էդպես չէ),
3. ոստիկանությունում ձեզ նույնականացնելու են (անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ), հրաժարվել հայտնելը ավելորդ քաշքշուկ է առաջացնում:
4. կազմելու են արձանագրություն վարչական իրավախախտման վերաբերյալ, որը կարող եք ստորագրել, կարող եք հրաժարվել ստորագրել, կարող եք վրան նշել, որ համաձայն չեք և ստորագրել կամ չստորագրել:
5. բերման ենթարկվելը վախենալու չէ: Եթե ձեզ տանում են ոստիկանություն, չի նշանակում, որ ձեզ կալանավորում են (եթե իհարկե չեք ջարդել, փշրել, հայհոյել, ծեծել, ուժ կիրառել և այլն):
6. և իհարկե բերման ենթարկվելիս իրավունք ունեք տեղեկացնել հարազատներին, ունենալ փաստաբան:
Անփորձանք»:

Աղբյուրը`   Մանուշ Եսայան