Երևանում ցուցարարները բարիկադներ են կառուցել. միջազգային մամուլի արձագանքը
![]() 230 Երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ., 10:18 Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Երևանում վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Մայիսի 13-ի վաղ առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն աղբամաններով և փողոցային նստարաններով փակել են Երևանի մի շարք փողոցներ»,- գրում է Eurasia Daily-ն։ «Ցուցարարները փորձում են փակել Երևանի ծանրաբեռնված ճանապարհները, մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտան, Ազատության և Կոմիտասի պողոտան, Թբիլիսյան խճուղին»,- գրում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։ «Երևանում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մասին կառավարության որոշման: Ցուցարարները երթեր են կազմակերպում դեպի մայրաքաղաք և փակում գլխավոր մայրուղիները։ Բողոքի ակցիաների առաջնորդ, Տավուշի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը սպառնում է Փաշինյանի կառավարությանը իմպիչմենտով։ Իրենց հերթին, իշխանություններն ասում են, որ պետական հեղաշրջում է նախապատրաստվում»,- նշում է ֆրանսիական RFI-ն։ «Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները Փաշինյանին որակում են որպես «կապիտուլյանտ» և սպառնալիք՝ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը»,- ընդգծում է Eurasianet-ը։ «Ցուցարարների առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ «հողային համաձայնության» պատճառով, որի համաձայն՝ Հայաստանի տարածքի մի մասը հանձնվում է Ադրբեջանին»,- հայտնում է Radio Free Europe-ը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
