«Թե՛ Էլինա Ասրիյանին, թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք». Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձավ դասադուլ հայտարարած ուսանողներին սպառնալիքներ հնչեցնելու դեպքին. «Երևանի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել ԲՈւՀ-ի դեկանների հետ և նրանց հանձնարարել՝ անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները։ Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։ Նրա խոսքերի մեջբերումն եմ ներկայացնում․ «Պետք լինի՝ հազար ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»:
«Հիմա ես ասում եմ՝ հազար ուսանող և ավելին, դասադուլ արեք։ Էլինա Ասրիյանը չգիտեմ՝ ով է, բայց այս երկրում գոյություն ունի քաղաքացու իրավունք, եթե չեմ սխալվում։ Ընդվզելու, անհամաձայնություն հայտնելու իրավունք։
ԵՊՀ-ն հոգու դարբնոց է եղել, և այդպես էլ պետք է մնա։ Այնտեղից մարդիկ ճախրանքով պետք է դուրս գան, և ոչ թե խեղճ, զսպված, սահմանափակված, առանց արժեքներ, դավանանք ունենալու։
Ես վաղը գնալու եմ համալսարան, թեպեդ ուրիշ տեղ պիտի գնայի։ Թե՛ Էլինա Ասրիյանին, թե՛ ռեկտորին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, պարզապես զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք։ Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու և նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրել, համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն և մերժում են սուտը, որովհետև ուզում են ապրել ճշմարտության ու հաշտության մեջ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Եզդիաբնակ Հակո գյուղում 10-15 ընտանիք է մնացել (տեսանյութ)
215:00
«Արարատի գագաթին հնչեց դհոլի ձայնը»․ Սուրեն Կարիբյան (տեսանյութ)
4714:12
«Եթե նման երիտասարդների գաղափարի 10 տոկոսն ունենար քաղաքական և ռազմական էլիտան, այսօր այլ իրավիճակում կլինեինք»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
7213:00
«Քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար»․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
8612:00
«Պատերազմների դեմքը փոխվել է, պետք է պատրաստ լինենք մարտահրավերներին»․ Հրայր Կամենդատյան
9810:12
«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են․ «Հրապարակ»
10109:24
«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ»
9909:18
Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»
10609:12