Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը։
Հայր Հարությունը Նորին Սրբությանը ներկայացրեց նախաձեռնության խորհուրդն ու նպատակը՝ նշելով, որ ողջ ուսումնական տարվա ընթացքում կրթական ծրագրի շրջանակներում Արաբկիրի Հայորդյաց տուն են հրավիրվել մշակույթի, կրթության ու հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել սաներին, ինչպես նաև գորգագործության ու կարպետագործության դասարանի սաների հետ համատեղ գործել ինքնատիպ մի վիշապագորգ, որն իբրև իրենց որդիական սիրո և երախտագիտության արտահայտություն ընծայում են Հայոց Հայրապետին։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը՝ ի դեմս տիար Վազգեն Յակուբյանի, Երևանում գործող Հայորդյաց տների հովանավորության և կրթական գործունեությանը բերած կարևոր նպաստի համար։
Այցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նախաձեռնության մասնակիցներին՝ գոհունակություն հայտնելով ուսումնական գործընթացում մշակութային անվանի գործիչների ներգրավվածության առիթով։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ վերջիններս անձնական օրինակով, փորձով ու վաստակով իրենց կարևոր նպաստ են բերում Հայորդյաց տների կրթադաստիարակչական առաքելությանը։
Նորին Սրբությունը իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց նաև Հայորդյաց տների հոգևոր տեսչին, քահանայից դասին, տնօրեններին ու մանկավարժներին՝ մաղթելով արդյունավոր ծառայություն՝ ի նպաստ հայորդիների կրթության ու ազգային-հոգևոր դաստիարակության։
Նախաձեռնությանը մասնակից սաներին Հայոց Հայրապետը մաղթեց, որ Ամենակալ Տերը բազմապատկի նրանց շնորհները, զորացնի բարի ու ստեղծագործ ձգտումների մեջ և պարգևի նորանոր հաջողություններ։

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
6301:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
7800:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
187Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
79Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
127Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
139Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
133Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
80Երեկ, 22:42