«Վաղը` ժամը 17։00-ին` լինել Օպերային թատրոնի մոտ». Բագրատ Սրբազան
![]() 245 Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ., 20:30 Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը տեղեկացրեց՝ վաղը, ժամը 17։00-ին միջազգային համաժողով է կայանալու Օպերային թատրոնի դահլիճում, որտեղ ելույթով պիտի հանդես գա Հայաստանի գործող կառավարության ղեկավարը։ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ կարևոր է լինել այնտեղ և ընդվզում ու բողոք հայտնել, ցույց տալ, որ ժողովուրդը դեմ է սահմանազատման ու սահմանագծման այն պրոցեսին, որին իշխանությունը համաձայնել է։ «Քաղաքացիները՝ յուրաքանչյուրը, հնարավորություն և կարողություն ունի այնտեղ գտնվելու և իր անհամաձայնությունը, բողոքը հայտնելու, հստակ կերպով ցույց տալու, որ այն՝ ռազմավարություն կդնեք անունը, թե քաղաքականություն, ինչ վերաբերում է հատկապես մեր երկրի սահմանազատման-սահմանագծման այս ապօրինի գործընթացին, դրան մենք համաձայն չենք, և մեր անհամաձայնությունը պետք է հայտնենք։ Հոծ թվով պետք է ներկա լինենք և այնտեղ՝ այդ պահին, ուղղակիորեն ընդվզում հայտնենք, որ սա անընդունելի է մեզ համար, և միջազգային հանրության այդ շերտը տեսնի: Այլապես միջազգային հանրությունն ասում է՝ դուք չեք ընդվզում, իրենց արած ամեն ինչի հետ համաձայն եք»,- ասաց Սրբազանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
