«Բրիգադիրներ կան, որոնք փողերը վերցնում են, բայց տեղ չեն հասցնում»․ Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ֆակտոր»-ի եթերում զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ է իր հայտարարության շուրջ նման աղմուկ բարձրացել։
Հիշեցնենք՝ պատգամավորը հայտնել էր, որ իրավապահներին փաստեր և տվյալներ է ներկայացրել, թե ընդդիմությունից ովքեր են մայիսի 9-ին մարդկանց գումարով տարել Հրապարակ՝ հանրահավաքի․ «Տպավորություն է, որ ես աշխատում, ապրում և գործում եմ մի իրականության մեջ, իսկ հարցադրում անողները՝ մեկ ուրիշ իրականության մեջ։ Այսինքն, ես ասել եմ մի բան, որը շա՞տ արտառոց երևույթ է, և հարցե՞ր են բարձրացվել։ Այո՛, ես դիմել եմ իրավապահ կառույցի, տվյալներ եմ հայտնել, բայց չեմ ասի՝ ում վերաբերյալ»,- նշել է նա՝ հայտնելով մեկ այլ տեղեկություն․ «Ավելի սարսափելի բաներ էլ կան, մարդկանց բերել են՝ փող խոստանալով, բայց փողերը չեն տվել»,- ասել է պատգամավորը՝ ենթադրելով, որ այդ արարքի հեղինակները «Հայաստան» դաշինքի արբանյակներն են։
Պատգամավորի խոսքով՝ փողոցները փակելու առումով էլ են ընդդիմադիրներն «անշնորհք»․ «Փողոցներ փակելն էլ են անշնորհք ձևով անում, ըստ երևույթի, բրիգադիրներ կան, որոնք փողերը վերցնում են, բայց տեղ չեն հասցնում, դա Սրբազանն էլ զգաց»,- եզրափակել է պատգամավորը։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
8403:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
9302:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
9501:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
10400:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
11700:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
85Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
76Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
85Երեկ, 22:42