Բաքվում պահվող արցախցի պաշտոնյաների կալանքի ժամկետը երկարաձգվել է

324
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 18:00
Անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար կալանքի տակ գտնվող՝ բռնազավթված Արցախի նախկին ղեկավարների կալանքը երկարացվել է։
Դատարանի հերթական ապօրինի որոշմամբ՝ 5-ական ամսով երկարացվել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական դատարանը բավարարել էր նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցը երկարացնելու միջնորդությունը՝ այն երկարացնելով դարձյալ 5 ամսով։

Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել
419:06
Հայաստանն ու Թուրքիան համագործակցության հուշագիր կկնքեն
5218:06
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը
5018:00
Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը բարձրացվում է (տեսանյութ)
5217:48
Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը մահացել է
10117:42
«Գերմանիան Նիկոլին վճարել է իր պապի՝ գերմանացիների համար աշխատելու գումարները». Արգիշտի Կիվիրյան
7117:18
««Արցախ» անունն օգտագործելն ու պահպանելը պատվի, հավատարմության և ինքնության հարց է»․ Սամվել դպիր Գրիգորյան
5717:00
«Իմաստ ունի՞ սրան բան ասել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
7415:36