«Երեսպաշտության ավելի ցցուն օրինակ դժվար է պատկերացնել»․ Ռոբերտ Հայրապետյան
![]() 247 Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 22:48 Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեսպաշտության ավելի ցցուն օրինակ, քան այսօր Արթուր Դավթյանի ներկայությունն էր սրբազանի հետ հանդիպման եկածների շարքերում, դժվար է պատկերացնել: Այս տեմպերով հաջորդ հանրահավաքին բողոքողների շարքերում «Դավաճանը պետք է հեռանա» վանկարկելիս կարելի է տեսնել նաև Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին: Ու սա այն Արթուր Դավթյանն է, որի պաշտոնավարման օրոք մեղադրանքներ առաջադրվեցին Արցախի հերոս, լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանին, ով ակտիվ պաշտպանում էր Արցախի հերոս, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, ում օրոք մեղադրանք առաջադրվեց ու մինչև օրս դեռ քննվում է ՀՀ երրորդ նախագահ, Շուշիի ազատագրման օպերացիայի տակ իր ստորագրությունը դրած Սերժ Սարգսյանի վերաբերյալ շինծու քրեական գործը, ով տասնյակ մեղադրանքներ էր առաջադրում ու կալանքի միջնորդություններ անում 44-օրյա խայտառակ, աղետալի պատերազմից հետո Արցախի փրկության համար պայքարի դուրս եկած ընդդիմադիրներին ազատազրկելու համար, ում օրոք ընթացակարգային խայտառակ խախտումներով, օրենքի կոպտագույն արհամարհմամբ նախ լիազորություններից զրկվեց, ապա կալանավորվեց դատավոր Բորիս Բախշիյանը: Աղբյուրը` Ռոբերտ Հայրապետյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
