«Մարզպետն ասել է` տնիցդ դուրս չգաս` զորքով կհանենք». Կիրանցի բնակիչ
![]() 352 Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ., 22:48 Կիրանցի բնակչուհի Խանում Թամրազյանի տունը ևս, ըստ պարտադրվող սահմանազատման, անցնում է թշնամուն: «Իմ հարևան Սիմոնյան Մհերին ասել են՝ մինչև հուլիսի 24-ը տունն ազատեք: Այսօր մարզպետը եկել է այստեղ, ես տնից դուրս եկա, տեսա սահմանապահ զորքն այդտեղ կանգնած, մարզպետն էլ՝ նրանց մեջ: Մոտեցա, ասացի՝ պարոն մարզպետ, դու ապօրինաբար եկել ես, ինձ ուզում ես իմ տնից հանես, մեզ թուրքերի վրա ծախում ես: Իմ տունն էլ սեփականության վկայական ունի, հողն էլ, սա իմ սեփականությունն ա, թուրքինը չի: Ինքն էլ ինձ ասել ա՝ մեկ ա, դուրս ես գալու: Ասել եմ՝ վերջին շունչս իմ բակում կփչեմ, դուրս չեմ գա: Մարզեպետն էլ ասաց՝ զորքով կհանենք, նայեց դեմքիս, թողեց գնաց: Քաղաքապետը մոտեցավ, ասաց՝ Խանում ջան, մենք քո վիճակի մեջ ենք մտնում: Ես էլ ասացի՝ իմ դրության մեջ մի մտեք, ես իմ տունը իմ հողը չեմ ծախում: Սահմանապահ հայ զորքի հետ կապրեմ, թուրքի զորքի հետ կապրեմ, իմ 22 տարվա տնից դուրս չեմ գա, դուրս գամ, որտե՞ղ գնամ, վատառողջ կին եմ: Սա իմ քրտինքով աշխատած, իմ տանջված, չարչարված տունն ա, ես փոխհատուցումից հրաժարվում եմ, ոչ էլ Կիրանցում նոր տուն եմ ուզում: Մեկ ա էդ Կիրանցի նոր տունն էլ տալու ա թշնամուն»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում ասաց Խանում Թամրազյանը: |

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
1309:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
7708:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17502:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
205Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
246Երեկ, 23:41
