Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ցույց տվե՛ք էդ «չի կարելի»-ի հրամանը»․ պատգամավորները՝ ոստիկանին

«Ցույց տվե՛ք էդ «չի կարելի»-ի հրամանը»․ պատգամավորները՝ ոստիկանին
217
Կիրակի, 19 մայիսի, 2024 թ., 14:00

«Ժամանակավոր սահմանափակում է»,- ասաց մարզային ոստիկանության պետը՝ ի պատասխան պատգամավորների՝ «ի՞նչ իրավունքով եք սահմանափակում մեր մուտքը Կիրանց» հարցադրումներին։ «Իմ սահմանադրական իրավունքը չեք կարող սահմանափակել։ Իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել՝ դուրս արի։ Ցույց տվե՛ք էդ «չի կարելի»-ի հրամանը»,- պահանջեցին պատգամավորները։ «Սահմանապահ զորքերը միջոցառում են իրականացնում․ թուղթ չունեմ»,- նշեց ոստիկանը։