Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին
230
Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ., 17:18

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվեց վարչական հսկողությունը։ Դատարանը կիրառեց գործողությունների սահմանափակում․ 3 ամսով հաղորդումներ չվարել։
«Ուզում եմ ազատություն մաղթել իմ մյուս ընկերներին, ովքեր քաղաքական պատճառներով բանտարկված են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը։ «Քաղաքական հետապնդյալի կարգավիճակում լինելը շատ անազնիվ զգացողություններ է առաջացնում մարդու մոտ։ Մենք երկու ամիս փակված ենք եղել բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով»,-ասաց նա։

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին