«Ադրբեջանում պատրաստվում են COP29-ը օգտագործել Հայաստանի դեմ». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են COP29 օգտագործել Հայաստանի դեմ։ Օրերս ադրբեջանական մամուլում, այդ թվում՝ պետական հեռուստաընկերությամբ, տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ մի շարք, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններ (այսինքն՝ պետության հրահանգով գործող կառույցներ) պատրաստում են քարտեզ այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»։ Այդ քարտեզը հրապարակելու են եռալեզու՝ ադրբեջաներեն, անգլերեն ու ռուսերեն։ Դրանից բացի նշել են, որ քարտեզում օգտագործելու են ՀՀ տարածքում տարբեր գետերի ու բնակավայրերի «ադրբեջանական» տեղանունները։
Սա նոր միտում չէ, դրա մասին ես ահազանգել եմ դեռ անցած տարվա օգոստոսին ու անգամ հաղորդում էի պատրաստել, թե ինչպես կարելի է հակադարձել Ադրբեջանին։
Դա մինչ այն պահն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց ագրեսոր ու բռնապետ Ալիևին հյուրընկալել միջազգային այս կարևոր կոնֆերանսը։ Հիշեցնեմ, որ Հայաստանն ուներ հնարավորություն դառնալու հյուրընկալող երկիր։
Իսկ Ադրբեջանում տիրող էկոլոգիական վիճակի մասին կարող եք դիտել այս տեսանյութում»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
153320.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78519.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87318.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95416.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107613.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
125110.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136307.10.2026, 01:06