«Մեր թոշակառու դիվանագետները տեքստ կարդալ չեն իմացել» Ն․ Փաշինյան
![]() 285 Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 19:18 ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, արհամարհական տոնով ու քմծիծաղով հայտարարեց, թե «թոշակառու դիվանագետները Հոգևոր Հայաստանի» մասին հայտարարություն են տարածել: Խոսելով դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունների մասին՝ Փաշինյանն ասաց․ «Թող այդ դիվանագետները 2016-ի հունվարին ՌԴ և ՀՀ արտգործնախարարների խոսակցության արձանագրությունից խոսեն, մանավանդ, որ նախարարները իրար հետ ունեին ընկերական ջերմ հարաբերություներ»։ Փաշինյանը նաև ասաց՝ արտգործնախաարների այդ երկխոսությունը աղետ է եղել։ Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2012-13 թվականներին 3 միլիարդ դոլարի զենքի պայմանագրեր է կնքել Ադրբեջանի հետ։ «2016-ի օգոստոսին ռուսական նախաձեռնությամբ ներկայացվել է ԼՂ հարցի կարգավորման փաթեթ, որով երկու քայլով զրոյացվել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր գործնական ու տեսական հնարավորությունները»,- հայտարարեց Փաշինյանը։ «Մեր թոշակառու դիվանագետներն այնքան տեքստ կարդալ չեն իմացել, որ կարդան ու հասկանան, թե ինչ է գրված»,- ասաց Փաշինյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
