«Քանի կիլոյանոց խաչ ուզում են` դոշներից կախեն, Պապ թագավորն էլ չի՛ սպանվելու». Փաշինյան
![]() 281 Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 21:06 Այսօր ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը հեգնեց ընդդիմադիրներին, թե նրանց երազանքը Հայաստանը պետականությունից զրկելն ու գուբերնիա դարձնելն է. «Կասեն՝ ձեր ինչի՞ն է պետք կառավարություն, կլինեն թեմեր: Ավստրալիայում, օրինակ, չկա կառավարություն, բայց կա թեմ, վա՞տ է: Իհարկե, վատ չի, 10 մարզի փոխարեն կլինենք 10 թեմ: Ի վերջո, հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, կայսերական կառավարման եղանակ է ունեցել, որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ: Խեղճ Պապ թագավորը մինչև քաշեց-բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էդ ազդեցության գործակալի մասը մինչև այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 1, 2 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու: Այն հարցը, որ այսօր լուծվում է ՀՀ-ում, չմտածեք 6 տարվա հարց է, հազարամյա հարց է: Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլևս չի սպանվելու և ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն: Պապ թագավորն էլ չի՛ սպանվելու: Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի ու այդ երազանքն այլևս որևէ մեկը չի կարող սպանել»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
