Աղավնոյի պատմությունը կրկնվում է․ «Հրապարակ»
![]() 165 Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ Տավուշի ուժային կառույցների եւ մարզպետարանի ներկայացուցիչները եռանդով աշխատում են կիրանցեցիների վրա՝ համոզելով ստորագրել հանձնվելիք տների ու հողերի փոխհատուցման վերաբերյալ դիմումի ձեւաթղթերի տակ։ Երեկ հայտնվեց դիմում-ձեւաթուղթը, որով բնակիչները կառավարությանը խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել իրենց․ «Հաստատում եմ՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում եմ Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային եւ ոչ գույքային հնարավոր պահանջներից»։ Միաժամանակ այս դիմումով նրանք լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ «գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»։ Փոխհատուցման չափի ու հաշվարկների մասին դիմումի տեքստում բառ չկա, բանավոր խոստումներով մարդկանց համոզում են ստորագրել դիմումի տակ։ Ավելին, դիմումի ձեւաթղթում թեեւ հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, սակայն կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում՝ e-gov.am կայքում, նման որոշում երեկվա դրությամբ տեղադրված չէր։ Երեկ կիրանցեցիներին տեղի ոստիկանապետը հրահանգել է դատարկել խանութները, դոմիկները։ Ոմանք փորձել են հրկիզել իրենց այգիներում տեղադրված հյուղակները, սակայն ոստիկանները կանխել են։ Աղավնոյի պատմությունը կրկնվում է՝ տներն անվնաս պետք է հանձնվեն թշնամուն»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
