Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
194
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 15:36

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանում քննվում է Հայկ Շամիրյանի կալանքի միջնորդությունը։ Նրան երեկ էին ձերբակալել․ «Այս խայտառակ հետապնդումը սկվեց այն բանից հետո, երբ Հայկ Շամիրյանը ակտիվորեն սկսեց մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան