Փաշինյանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հինգշաբթի օրը ՔՊ Նախաձեռնող խմբի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ավելի քան մեկ ժամ ուշացումով: Ասել է, թե ինչ-որ հանդիպման էր, սակայն ՔՊ-ականները կարծում են, որ պատճառն այլ է՝ նա մտավախություն է ունեցել, որ «սրբազան շարժման» առաջնորդները մարդկանց կհորդորեն պաշարել ՔՊ գրասենյակի շենքը, քանի որ շատերին է հայտնի, որ ամեն հինգշաբթի նիստ են անում: Ապա նա միայն ֆիզիկական ներկայություն է ապահովել՝ անհաղորդ քննարկվող թեմաներին, որոնք վերաբերել են Երևանի խնդիրներին։ ՔՊ-ականները նկատել են նաև, որ Փաշինյանը վերջին շաբաթներին փորձում է պահել թիմի միասնականությունը՝ կոնֆլիկտներ չի հրահրում, նկատողություններ չի անում, հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի: Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն հայտնել կարմիր գծերի վարձավճարների շեշտակի թանկացումից՝ ասելով, որ իրենց նպատակին հասել են․ քաղաքի կենտրոնը 10 տոկոսով բեռնաթափվել է, գանձվող հասույթը՝ 3 անգամ մեծացել: Բեռնաթափման հետ շատերը չեն համաձայնել։
Ավտոբուսների վարորդների գործադուլի հետ կապված ասել է, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Անդրանիկ Մանուկյանը և վարորդները միլիարդներ են «գողացել», ղեկավարի փոփոխությունից հետո, ինչն էլ գործադուլի պատճառն էր, օրական 4 մլն դրամ ավել գումար է մուտք եղել Երևանի բյուջե։ Ասել է՝ գերխնդիր են մնում աղբահանության և փողոցների փոսալցման հարցերը։ Եվ շեշտել է, որ այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ է փոխկապակցված: ՔՊ-ականները ենթադրել են, որ «ասֆալտի կարկատանների» յուղոտ գործը Բեգլարյանին են վստահել՝ որպես փոխհատուցում ընտրությունների ժամանակ ցուցաբերած աջակցության»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3100:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
5600:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
5000:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
75Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
76Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
65Երեկ, 22:18
Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
70Երեկ, 22:00
«Քարոզչական մանիպուլյացիաների են դիմում՝ գործ կարելու տապալումը կոծկելու համար»․ Դերենիկ Մալխասյան
68Երեկ, 21:54