Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ». Գուրգեն Մելիքյան

«Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ». Գուրգեն Մելիքյան
187
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 17:54

«Կա արդեն հստակ ձևակերպված համախոհություն մեր քաղաքական ուժերի և ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ: Սրբազան՝ վարչապետ, Սրբազան՝ վարչապետ: Արքեպիսկոպոսի համար սա ծանր որոշում է, բայց սա նաև իր ծառայությունը ի նպաստ ազգի շարունակելու կարևոր միջոց է»,- հանրահավաքի բեմից հայտարարեց արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը: Ի պատասխան ժողովուրդը արձագանքեց ծափահարություններով ու «այոոո» վանկարկումներով: