Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Կդիտարկվի հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կդիտարկվի հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու հարցը
185
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 17:00

Վարչապետի աշխատակազմն ու արդարադատության նախարարությունը կդիտարկեն Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Այս մասին այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստի ժամանակ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խնդրել է դիտարկել՝ արտակարգ դրություն պե՞տք է հայտարարել, թե՞ ոչ: «Արտակարգ դրության ռեժիմում որոշակի կարգավորումներ կան»,- ասել է նա:
«Եթե դա մեր գործերի ընթացքին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը, բայց՝ համապատասխան հիմնավորումներով»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։


«Եթե դա մեր գործերի ընթացքին կնպաստի, կարծում եմ՝ խնդիր չէ»․ Փաշինյանը՝ հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու մասին