Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Որ ճանապարհներով շրջանցել փակ հատվածները Վրաստանի սահման ուղևորվելիս

Որ ճանապարհներով շրջանցել փակ հատվածները Վրաստանի սահման ուղևորվելիս
219
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 18:00

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի - Ծավ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածը։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ փակ է Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր - Տաշիր - ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։