«Մեր իղձերն ու երազանքները ավելին են, քան մարդկային կյանքի սահմանափակ օրերը»․ Բագրատ Սրբազան
![]() 152 Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 10:54 Սարդարապատում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժման մասնակիցները կատարեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, որին հետևեց Բագրատ Սրբազանի ուղերձը․ «Այսօր Մայիսի 28-ը նշում ենք մեր բոլոր ժամանակների ամենանվաստ ու ամենաանպատիվ շրջանում։ Բայց չպետք է ընկճվենք, հուսահատվենք ու նահանջենք։ Մեր տառապանքներն ու ցավերը, մեր կորուստները մղում են մեզ է՛լ ավելի մեծ սխրանքների։ Մեր ցավերը պատճառն են դրանք դարմանելու և դարձնելու մեզ համար մեծ հնարավորություններ, դարձնելու մեզ համար սխրանքի և հերոսության ճանապարհներ, վերականգնելու մեր ինքնության գիտակցությունը և ապրելու որպես հավատարիմ ժողովուրդ՝ թե՛ մեր հաղթանակած Աստծուն, թե՛ մեր հաղթանակած նախնիներին և մեր ողջ ժառանգությանը։ Եվ նաև հավատարիմ այն ուխտին, որը մեզ առաջնորդում է և առաջնորդելու է դեպի մեր գալիք հաղթանակները։ Մեր հայացքը դեպի երկինք է՝ մեր բոլոր հերոսներին, նահատակության փառքի պսակն ընդունած մեր նախնիներին և մեր եղբայրներին, մեր հայրերին, մեր զավակներին, մեր մայրերին, դուստրերին ու քույրերին, ովքեր մեզ համար ճանապարհ են գծել՝ իրենց կյանքն ընծայելով։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
