«Շարժումը թևակոխում է վերջնական փուլ»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը գտնվում է շրջադարձային փուլում և, ըստ էության, թևակոխում է իր վերջնական փուլ։
Սրբազանը առաջ է քաշել վարչապետի հրաժարականի պահանջը և պարբերաբար հանրային ելույթներով նախաձեռնում է հանդիպման իր հրավերքը՝ քննարկելու հրաժարականի պայմանները։ Այս պահին վարչապետի կողմից դեռ որևէ արձագանք կամ հայտարարություն չկա (իշխող ողջ քաղաքական ընտրանին շարունակում է ռազմավարական լռություն պահպանել)։ Շատ կարևոր է ըմբռնել, որ որքան ժամանակն անցնում է, այնքան նվազում է կառավարության ղեկավարի լեգիտիմությունն ու հեղինակությունը։ Ուստի հանդիպման ձգձգումն ու անլուր հետաձգումը միայն թուլացնում է գործող վարչապետի դիրքերը։
Մյուս կողմից՝ քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնելու ռեսուրսները անսահմանափակ չեն, թեև այդ ակցիաների մասնակիցները ցուցաբերում են համբերատարություն, հետևողականություն ու բավարար ոգևորություն։
Ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ Սրբազանի և վարչապետի հանդիպումն անխուսափելի ուղու վրա է, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի և՛ իշխանությունների, և՛ այն մարդկանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են այս պայքարում, հետևաբար՝ ամբողջ ժողովրդի ու պետության համար»։

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
9703:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
9802:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
24800:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
106Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
91Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
91Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
91Երեկ, 21:18