«Իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց». Բագրատ Սրբազան
![]() 232 Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 20:30 Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ասաց. «Ցավով եմ ասելու՝ իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց՝ որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք։ Մահացավ ինձ համար... ՆԳ նախարար Ղազարյանն այդպես էլ տղամարդկություն չունեցավ։ Ես նրա փոխարեն հրաժարական կգրեի, կգնայի: Մինչ այդ նրա մասին այլ կարծիք ունեի: Մեզ մոտ՝ գյուղերում առասպելներ են հյուսում՝ Վահեն այսպես է անում, Վահեն այնպես է անում, Վահեն զզվել է, եկել է տուն, գանգատվել է․․․ ինչ ասես՝ պատմում են։ Ես էլ հավատացել եմ, որովհետև ճանաչել եմ նաև։ Վարքագիծն եմ տեսել, վերաբերմունքն եմ տեսել, ամեն ինչն էլ տեսել եմ։ Միասին հաց ու աղ ենք բաժանել, չեմ մոռանա դա էլ։ Բայց ասել եմ նաև՝ այս ամբողջ ընթացքում ինչո՞ւ է մնում այս մարդը, եթե այդքան դժգոհ է։ Թող հեռանա։ Ասել են՝ ընկերն է (Փաշինյանի-խմբ․)։ Պետությունն ընկերությա՞մբ են կառուցում, չեմ հասկանում»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
