Ոչ միայն կոչում, այլ նաև պաշտոն․ «Հրապարակ»
![]() 178 Հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Ցուցարարների դեմ «հերոսական» պայքարը համակարգող, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով օրերս արժանացավ գեներալ-մայորի կոչման, առաջիկայում նոր որակի վայրագություններ է պլանավորում՝ կարմիր եւ սեւ բերետավորների կատարմամբ։ Բանն այն է, որ գեներալական ուսադիրներ ստանալու ժամանակ նա քաղաքական ղեկավարության կողմից ոչ միայն շնորհակալությունների է արժանացել՝ իր վայրագությունների համար, այլեւ նոր խոստում է ստացել, որ այսպես շարունակելու դեպքում իրեն կվստահեն ՆԳՆ-ում առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը, որի համար համակարգում թեժ մարտեր են ընթանում, թե ում կշնորհվի այդ բաղձալի՝ նախարարին հավասար պաշտոնը։ Բանն այն է, որ գվարդիայի մեջ են միավորվելու կարմիր եւ սեւ բերետավորները, հատուկ նշանակության ջոկատները, որոնք բացառապես մեկ նպատակի համար են օգտագործվելու՝ հասարակական կարգի պահպանման: Այլ կերպ ասած՝ ցույցեր ցրելու եւ Փաշինյանին պաշտպանելու»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
