Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելել են աղետի գոտի

Դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելել են աղետի գոտի
154
Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 16:30

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը հայտնում է․ «Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այսօր այցելել են աղետի գոտի։

Դեսպաններին դիմավորել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացվել են աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը և այս պահին տարվող աշխատանքները»։