«Եթե եկեղեցին ինչ-որ պարագա վաճառում է՝ պետք է հարկվի»․ ՊԵԿ նախագահ
![]() 149 Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 16:54 «Եկեղեցուն հարկելու հետ կապված արդյոք որևէ գործընթաց կա՞»,-հետաքրքվեցին լրագրողները ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից։ «Ոչ, ինձ հայտնի չէ այդպիսի բան, եթե մեզնից ինչ-որ վիճակագրական տեղեկություններ պետք լինի, կտրամադրենք»,- նշեց նա։ Հարցին՝ ներկայումս եկեղեցին ի՞նչ մասով է հարկվում, ՊԵԿ նախագահը պարզաբանեց. «Ենթադրում եմ, որ ունեն որոշ աշխատակիցներ, որոնք զբաղվում են տնտեսական ապահովմամբ, դրանից ստանում են աշխատավարձ ու եկամտային հարկ։ Հարկային օրենսգրքով սահմանված են հարկային արտոնություններ որոշակի ծիսական պարագաների օտարման, անշարժ գույքի հե կապված։ Ես կարծում եմ, որ այն, ինչ հետապնդում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն ինչը օտարվում է, ու դրա դիմաց գումար է գանձում, ավելորդ չէ մտածել հարկման մասին։ Օրինակ, եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել՝ առանց հասցեավորման, դա չի հարկվում, բայց երբ ինչ-որ պարագա վաճառվում է՝ շահույթ ստանալու նպատակով, ակնհայտ է, որ պետք է հարկվի»,-պատասխանեց Բադասյանը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
