«Չի կարող լինել խաղաղ ու լավ կյանք, եթե չկա այն վայրը, որտեղ պետք է խաղաղ ու լավ ապրես». Դավիթ Հակոբյան
![]() 225 Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 19:36 «Ժողովուրդն ով է, որ իրենք դուրս գան, նրա հետ հանդիպեն: Համ էլ՝ ըստ իրենց՝ ովքեր իրենց հետ չեն, իրենց ժողովուրդը չեն», այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, պատասխանելով հարցին՝ ինչու իշխանությունը դուրս չի գալիս ժողովրդի հետ հանդիպելու, նշեց դերասան Դավիթ Հակոբյանը: «Աշխարհում ամեն ինչ նույնն է՝ քարանձավից սկսած: Ժողովրդի մոտ դուրս է գալիս նա, ով մաքուր է ժողովրդի առաջ: Իսկ այս իշխանությունները գլոբալիստ են, եվրոպական կեղծ արժեքներն են տարածում՝ չկա հայրենիք, չկա ազգ: Ժողովրդին անընդհատ կերակրում են լավ ու խաղաղ ապրելու կեղծ քարոզով: Չի կարող լինել խաղաղ ու լավ կյանք, եթե չկա այն վայրը, որտեղ պետք է խաղաղ ու լավ ապրես: Սա կեղծ քարոզ է: Այնինչ միայն հիմարը չի ուզի խաղաղություն: Ու ստացվում է՝ եթե ես հիմա պայքարում եմ «խաղաղություն քարոզողի» դեմ, ուրեմն ես վատն եմ դառնում»,- նշեց դերասանը: Նա նաև համոզմունք հայտնեց՝ յուրաքանչյուր մարդ, նաև՝ հոգևորականը, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ՝ իր երկրի վիճակով: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
