«Անընդհատ ծաղրվում են գյուղն ու գյուղացին». Բագրատ Սրբազան
![]() 172 Կիրակի, 02 հունիսի, 2024 թ., 21:48 «Անընդհատ ծաղրվում են գյուղն ու գյուղացին: Բայց եթե աչքներս լավ բացենք, կտեսնենք, թե մենք որտեղից ենք սնվում, ոնց ենք սնվում: Այսօր հսկայական հարվածի տակ է գտնվում գյուղատնտեսությունը, իսկ մե՞ր վերաբերմունքն ինչպիսին է գյուղի ու գյուղացու հանդեպ: Եթե գյուղ ա, ուրեմն, ըստ մեր պատկերացման, պետք է ճանապարհները, տները քանդված լինեն, մարդիկ մամուլով, հեռուստացույցով անդադար ծաղրում են գյուղն ու գյուղացուն, սնվում են այդ ծաղրով: Այնինչ մեր երկիրը գյուղատնտեսական երկիր է, բայց նախարարություն չունի: Պարենային անվտանգության խնդիրները ո՞վ է լուծում երկրում: Ո՞ր ոլորտը: Մեր մտքի մեջ ծաղրանքին համահավասար է դարձել գյուղացին: Մեր մեջի եղածներից քանի՞սն են քաղաքում ծնվել մեծացել: Գյուղից ենք գրեթե բոլորս: Մարդուն հարցնում ես՝ որտեղից ես, ասում է Գյումրիից, ամաչում է ասել՝ Ազատան գյուղից եմ: Ինչո՞ւ ես ամաչում քո գյուղից: Ամաչում ես, որ ասես՝ այսինչ գյուղից եմ: Ասա Ազատանից եմ, հետն էլ բացատրի, թե Ազատանը որտեղ է: Ես միշտ էլ ասել եմ՝ իմ ծնողները գյուղից են եկել: Մեր մտքի մեջ գյուղը արժեք չունի, հովեկություն անելու համար է գյուղը: Շրջանները մեզ համար ռայոն են: Չէ ժողովուրդ, ձեր աշխարհն է ամբողջությամբ, մեր սիրելի աշխահն է գյուղը: Այ սրա համար եմ ասում, մեզ արժեքային փոփոխություն է պետք»,- խոսելով ապագա Հայաստանի իր տեսլականի մասին, ասաց Բագրատ Սրբազանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
