Հին Երևանի բաղնիքները

18-19-րդ դդ. Երևանում գործում էր ինը բաղնիք: Դրանք բոլորն արևելյան տիպի բաղնիքներ էին, գտնվում էին Շահար, Դամիրբուլաղ, Կոնդ թաղամասերում և իրենց առանձնահատուկ տեղն ունեին հին քաղաքի նիստ ու կացում: 20-րդ դ. սկզբներին արևելյան բաղնիքներին փոխարինում են եվրոպական տիպի բաղնիքները, որոնք իրենց հարմարություններով խստորեն տարբերվում էին նախկին փոքր ու անհարմարավետ հաստատություններից:
21-րդ դարում ապրող երևանցու համար դժվար է պատկերացնել հասարակական բաղնիք ասվածն ու առավել ևս այն ժամանցի անցկացման կարևոր հաստատություն պատկերացնելը, մինչդեռ բաղնիքն ու բաղնիքի ծեսը Հին Երևանի բնակչության կենցաղում ունեցել են իրենց առանձնահատուկ տեղն ու դերը և այնքան են կարևորվել, որ քաղաքում եղել է հատուկ Բաղնիքի փողոց: Այն պատկերված է քաղաքային ինժեներ Բ. Մեհրաբովի 1906-1911թթ. կազմած հատակագծում։
Քաղաքի արևելյան ու եվրոպական բաղնիքներից օգտվում էր մահմեդական ու քրիստոնյա բնակչությունը: 19-րդ դ. ցարական վկայագիր Շոպենը նշում է, որ Երևանում այդ ժամանակ կար ինը բաղնիք: Դրանք բոլորն ասիական տիպի էին, որտեղ ջուրը տաքացնելու համար ոչ թե փայտ, այլ գոմաղբ էին վառում։ 20-րդ դարի սկզբում սկսեցին կառուցել նաև եվրոպական ոճի բաղնիքներ։ Դրանցից ամենահայտնին ինժեներ Կ .Հովհաննիսյանի «Եվրոպական բաղնիքն» էր, որը կառուցվել էր 1912 թ., տիրոջ նախագծով: 

Բաղնիքների հետ կապված էին մի շարք ծեսեր ու ավանդույթներ, որոնք պահվում էին բնակիչների շրջանում։ Բաղնիք այցելում էին ընտանիքներով։ Բաղնիքում կարելի էր օգտվել նաև վարսավիրի ու մերսողի ծառայություններից։ Հարսանիքի նախօրեին հարսն ընկերուհիների, փեսան՝ ընկերների հետ գնում էին բաղնիքի ծեսի, ինչը յուրաքանչյուր նշված խմբի համար վերածվում էր նախահարսանեկան ուրախ խնջույքի:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
32529.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
45028.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
213524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
77223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
79123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
302220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
217619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
98518.09.2026, 23:42