«Մանդատի համար ցլամարտի մեջ մտած, ընդդիմադիր աշխատող ցլերի եղջյուրները հատ-հատ պոկելու եմ»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 450 Երեքշաբթի, 04 նոյեմբերի, 2025 թ., 22:38 «Եթե Նիկոլը որոշել է հասնել Վեհափառին, հասնելու է․ Վեհափառին կալանավորելու է՝ առանց աչքը թարթելու»,-«Եվրոմեդիա»-ի եթերում նշեց նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով՝ ասումն են՝ Վեհափառը որդեգրել է վեհանձն արհամարհանքի և իր գործը շարունակելու մարտավարությունը․ վերջին խոսքը Վեհափառինն է՝ կալանավորվել Նիկոլի կողմից և հայտնվել ՔԿՀ-ո՞ւմ, թե՞ որևէ հակաքայլ ձեռնարկել։ Զոհրաբյանի դիտարկմամբ՝ իշխանությունը շատ հոգևորականների վրա ունի ազդեցություն․ «Լծակներ է օգտագործում տարբեր հոգևորականների վրա, իսկ ԱԱԾ-ն զբաղված է սրա-նրա անկողինը մտնելով, այնպես որ կարող են տարբեր հոգևորականների իրենց կողմը գրավել․ սա իրենց գործելաոճն է, ամեն ինչ անելու են»։ «Իսկ ի՞նչ է անում հականիկոլ ճամբարը․ ցավոք, բացի ապագա խորհրդարանում մանդատի համար ցլամարտից, ես չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերը այս պահին որևէ ռացիոնալ օրակարգ ունեն։ Ես էլ ասում եմ՝ ես այդ ցլերի եղջյուրները հատ-հատ ջարդելու եմ, բոլոր նրանց, ում կռիվը մանդատ պոկելն է և Նիկոլի վրայով ընդդիմություն աշխատելն է․․․ Հատ-հատ պատռելու եմ այդ «ընդդիմադիրների» դիմակները»,- ընդգծեց Զոհրաբյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
