«Դավաճաններ ու հանցագործներ են բոլոր նրանք, ովքեր պահում են Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան
![]() 266 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 00:30 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Քաղաքական հանցանքի կամ ապօրինության համար օրենքով պատիժը լինելու է վաղվա կառավարության կարևոր սկզբունքներից մեկը։ Մարդիկ, որոնք այսօր ակնհայտ գիտակցաբար ոտնահարում են օրենքն ու Սահմանադրությունը, վաղը չեն կարող ու չպիտի խուսափեն պատասխանատվությունից՝ արդարանալով, թե բարձրագույն իշխանության պատվեր են կատարել։ Միշտ հնարավոր է հրաժարվել հանցանքի կատարումից ու անցնել այլ պատվաբեր աշխատանքի։ Ոչ մի պետական աշխատողի իր ցանկությունից անկախ չեն պարտադրում քաղաքական նպատակներով մարդկանց գաղտնալսել, խոշտանգել, ապօրինի կալանավորել կամ սպանել։ Քննիչներն ու դատախազները, որոնք այսօր ակնհայտ ապօրինի կալանքի են տանում անմեղ մարդկանց, դատավորներն էլ ակնհայտ ապօրինի ազատազրկման վճիռներ են կայացնում միայն նրա համար, որ մարդը ընդդիմադիր է և դեմ է Նիկոլ Փաշինյանի հակազգային քաղաքականությանը, վաղը անպայման պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եթե վաղը չլինի պատիժը այսօրվա քաղաքական հանցանքի համար, ապա մյուս օրը էլի կրկնվելու է այն աղետը, ինչ տեղի է ունենում մեր օրերում։ Դավաճանը միայն Նիկոլը չէ։ Հավասարաչափ դավաճաններ ու պետական հանցագործներ են բոլոր նրանք, ովքեր պահել ու հիմա էլ պահում են Նիկոլին»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
