Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Բագրատ Սրբազանն ու աջակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ են

Բագրատ Սրբազանն ու աջակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ են
175
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 12:06

Բագրատ Սրբազանի և երթի մասնակիցների կանգառը ՄԻՊ գրասենյակի առջև է։ «Եկել ենք ՄԻՊ-ի գրասենյակ, որպեսզի մեր հացումներին պատասխաններ տան։ Արդյո՞ք գնահատականներ ունի ՄԻՊ-ը այս ընթացքում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ թվարկելով ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնության դեպքերը։
Նա նաև նկատեց, որ ի տարբերություն այլ կառույցների, ՄԻՊ գրասենյակի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր չկան․ «Կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ն իրոք ծառայում է մարդկանց»:

Բագրատ Սրբազանն ու աջակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ են