Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Բագրատ Սրբազանը՝ ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման մասին

Բագրատ Սրբազանը՝ ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման մասին
211
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 15:48

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրուցում խոսել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի մասին․ «Ես ՀԱԿ-ում շատ մտերիմներ ունեմ, տարբեր առիթներով հանդիպել ենք: Ընկերներ ունեմ նաև կապված առաջին նախագահի ընտանիքի հետ: Այդ շրջանակի հետ ծանոթ եմ, մտերիմ եմ, շատ ջերմ հարաբերություններ են: Միգուցե գաղափարական 1-2 բաներ տարբեր են: Իրենք այս ընթացքում ինձ բավականին խորհուրդներ են տվել, չեմ թաքցնում՝ սա անելու, նա անելու, որին ես հետևել եմ: Մարդիկ իրենց անկեղծ պատկերացումները տվել են: Որոշներն ընդունել ենք, որոշները՝ ոչ»,- ասել է Սրբազանը:
Հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում եղե՞լ է, պատասխանել է. «Այս շարժումից մոտ 15 օր առաջ հանդիպել եմ նրա հետ, քննարկել ենք իրավիճակը: Սիրով կհանդիպեմ բոլորի հետ, խնդիր չկա, բայց հիմա այդ փուլում չենք»:

Բագրատ Սրբազանը՝ ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման մասին