Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ստացվում է` անքննելի են Մարդու իրավունքների պաշտպանի գործերը». Կարեն Հեքիմյան

«Ստացվում է` անքննելի են Մարդու իրավունքների պաշտպանի գործերը». Կարեն Հեքիմյան
208
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 16:18

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Մարդու իրավունքների պաշտպանը չի ընդունում մարդկանց, թաքնվում է լրագրողներից, հրաժարվում է հրապարակային քննարկումներից:
Ստացվում է՝ անքննելի են Մարդու իրավունքների պաշտպանի գործերը: Ո՞րն է ելքը:
Իրավիճակից մեկ ելք կա՝ ՄԻՊ-ի «պաշտպանության» ներքո գտնվող մարդիկ՝ ՀՀ բնակիչները, պետք է ... հրաժարական տան: Կասեք, որ անհեթեթություն է, հիմարություն է, ծիծաղելու կամ կատակելու ժամանակը չէ ...
Կասեմ, որ Նոր Հայաստանում ամեն ինչն է «անհեթեթություն և հիմարություն»: Միակ իրավունքը, որը երաշխավորված է Նոր Հայաստանում դա հիմարի՝ հիմար մնալու իրավունքն է:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան