Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՄԻՊ-ը դիրքավորվել է` որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ». Տիգրան Աբրահամյան

«ՄԻՊ-ը դիրքավորվել է` որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ». Տիգրան Աբրահամյան
181
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 19:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները:
ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է՝ որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում քպ-ական դեմքերի վարքագծից:
Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել՝ նկատի ունենալով ամրագրված փաստերը»: