«Նա ՄԻՊ է, ոչ թե ՄԻԿ». Բագրատ Սրբազանը` Անահիտ Մանասյանին
![]() 208 Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 20:06 Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն անդրադարձավ իրենց կողմից ՄԻՊ-ի առջև դրված պահանջներին՝ համաչափ արձագանք Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերին, ու Անահիտ Մանասյանի արձագանքին։ «Մենք ցանկացել ենք, որ հանրային հանդիպում լինի, նա առաջարկել է մինչև 4 հոգով, առանց լրագրողների, հանդիպել։ Մենք չենք ընդունել, որովհետև նրա առաջին պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայացնելն է այն բոլոր գործերը, որոնք իրենք կատարում են։ Եվ նրանց գործն է հիմնականում քաղաքացիներին անիրավություններից պաշտպանելը։ Իմանալով հանդերձ, որ ՄԻՊ-ն այդ սկզբունքով չի գործում, այդուհանդերձ, այցելելով՝ հանրայնացնում ենք, որպեսզի հանրային հնչեղությունը շատ ավելի մեծ լինի այն բոլոր խնդիրների նկատմամբ, որոնք արձանագրվում են: Շատ պարզ հարցադրումով էին գնացել ՄԻՊ գրասենյակի մոտ, այն է՝ 30 ոստիկանով մի պատգամավորին ծեծուջարդի ենթարկելը, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելը, ԱԳՆ շենքի առջև ոստիկանական բիրտ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ և այլն, գնահատականի արժանանալո՞ւ են, թե՞ ոչ։ ՄԻՊ-ը կարծեմ խորհրդարանի ամբիոնից ասել է, որ պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ լինել։ Ես էլ ասում եմ՝ նա ՄԻՊ է՝ մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ։ Ի՞նչ կամուրջ, մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչն է կամրջելու։ Իր գործը մարդու իրավունքների պաշտպանությունն է, գնահատելն է։ Ոստիկանական ուժերի կողմից գործված այսքան ապօրինությունները գնահատվե՞լ են։ Դատախազությունում ինչ-որ գործ կա՞։ Քննչական կոմիտեն ինչ-որ բան արե՞լ է, երբ մարդկանց են առևանգում։ Հակառակը, կալանքի են տանում, ձերբակալում են»,- ասաց Սրբազանը: |

«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
1409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3909:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
5109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
173Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
211Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
169Երեկ, 23:00
