Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

««Սրբազան» կոչված շարժումը վաղուց մարած է». Տարոն Չախոյան

««Սրբազան» կոչված շարժումը վաղուց մարած է». Տարոն Չախոյան
158
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 15:18

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարժումը չի մարում, փողով ցուցարար հավաքող «Սրբազան» կոչված շարժումը վաղուց մարած է։
Շարժում կոչվածը մարել է դեռ չսկսած՝ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում։ Երբ դեռ մոտ 1 ամիս առաջ վարչապետին 1 ժամ ժամանակ տվեցին, հետո 5 րոպե սպասեցին ու ևս 15 րոպե ավելացրին, ապա խոստացան 7-10 օրում իշխանափոխություն անել։
Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը վերակենդանացնելուն, այնինչ մարած շարժման տապանաքարը վաղուց արդեն դրված է»:

Աղբյուրը`   Տարոն Չախոյան